Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

INECOPAY ժամանակակից և նորարարական համակարգն արդեն հասանելի է Հայաստանում

26.07.2018, 12:35
Հուլիսի 25-ից Ինեկոբանկը գործարկում է InecoPay նորարարական և ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը։
INECOPAY ժամանակակից և նորարարական համակարգն արդեն հասանելի է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 25-ից Ինեկոբանկը գործարկում է InecoPay նորարարական և ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մի քանի պարզ քայլ և այլևս կարիք չկա անհանգստանալու կանխիկ գումարի բացակայության, դրամապանակը կորցնելու, վճարման կետերում քարտով վճարում կատարելիս սխալ գումար մուտքագրելու կամ քարտը մեկ այլ անձի փոխանցելու անվտանգության վերաբերյալ։

InecoPay համակարգի միջոցով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել InecoMobile հավելված, «InecoPay» բաժնում սքանավորել վճարման QR կոդը, մուտքագրել վճարման գումարը և կատարել վճարումը։ Ավելին՝ այս համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են գումար փոխանցել իրենց ընկերներին՝ սքանավորելով նրանց անհատական QR կոդը, գտնել InecoPay վճարում ընդունողներին, և նույնիսկ թեյավճար թողնել հենց հավելվածի միջոցով։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

«Շուրջ 22 տարի մենք մշտապես ներդրել ենք ֆինանսաբանկային համակարգում արդիական, միևնույն ժամանակ հարմար և ապահով բանկային թվային գործիքներ և համակարգեր՝ նպատակ ունենալով ապահովել առավել հաճախորդակենտրոն ծառայություններ։ Այսօր, լինելով թվային բենքինգի ոլորտում առաջատար բանկը, մեր հաճախորդներին ենք ներկայացնում հարմար և անվտանգ QR վճարումներ կատարելու InecoPay համակարգը, որը հնարավոր է կիրառել հենց InecoMobile հավելվածի միջոցով։ Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ավելի քան 70 ընկերությունների հետ, հիմնականում՝ արագ սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի վաճառքի, դեղատների ոլորտներում, որոնց ծածկույթը գերազանցում է 200-ից ավել վաճառքի և սպասարկման կետեր, և շարունակաբար ընդլայնելու ենք այս ցանցը, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք բանկի պաշտոնական հրապարակումներում։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն InecoPay վճարումների արագությունն և հարմարավետությունը», - տեղեկացրել է բանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ԿԱՐԵԼԻ Է ստանալ InecoPay պաշտոնական կայքում` www.inecopay.am:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

·         2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

·         2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

·         2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

·         2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:–0–