Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Իրանական ծագման որոշ ապրանքներ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

03.07.2025, 14:10
Սահմանվում է, որ 2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը թույլատրվում է 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով
Իրանական ծագման որոշ ապրանքներ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Իրանից Հայաստանի տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը: 

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ 2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ 

Որոշմամբ սահմանում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Իրանից Հայաստանի տարածք ներմուծման ծավալների բաշխման կարգը: