Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

Այսօր, 16:57
Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ. ՎԻԴԵՈ
Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին։ Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ և ուսումնասիրություններ իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը։

Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացավ ընդլայնվել և մեծացնել արտադրանքի ծավալները:

«Զրոյից հիմնված և զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս և շատ աշխատատեղեր ստեղծելն էր. այդ պատկերը մեր գլխում միշտ ունեցել ենք։ Երբ հասկացանք, որ հաջողում ենք, այդ ժամանակ արդեն կարիք կար նոր ֆինանսական ներդրումների և հենց այդ ժամանակահատվածում մեզ վստահեց և աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը։

«Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և այլ արտադրատեսակներ։ Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը։

Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաև հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են:

Մանրամասն՝ տեսանյութում։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։