Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը

07.08.2025, 14:12
Հայաստանը կխթանի տեքստիլ արդյունաբերության ընկերությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացիան
Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը նախատեսում է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը և ապահովել դրանց մուտքը միջազգային շուկաներ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Որպեսզի հումքի ձեռքբերումը մատչելի դարձնենք նրանց համար, մենք ասում ենք, որ եթե դուք Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումք ներկրեք ՀՀ և ՀՀ տարածքում գործող ու լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստանաք վարկեր այդ նպատակի համար, ապա մինչև 12 ամիս ժամկետով մենք կսուբսիդավորենք այդ վարկի տոկոսները՝ 8 տոկոսային կետը՝ դրամի դեպքում, 6 տոկոսային կետը՝ արտարժույթի դեպքում»,-ասել է Պապոյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում։

Նա հայտնել է, որ նախատեսվում է սուբսիդավորել այն տնտեսվարողներին, որոնք նախորդ 365 օրերի ընթացքում ունեցել են արտահանում՝ բացառությամբ վերարտահանման, իսկ սուբսիդավորման չափը նախատեսվում է տնտեսվարողի՝ նախորդ 2 տարվա արտահանման ծավալի չափով դրամային արտահայտությամբ։

«Ներկայումս տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունները հումքի կարիք ունեն: Նրանց աջակցություն է ցուցաբերվել: Որպեսզի նրանք կարողանան պատրաստի արտադրանք արտահանել ԵՄ երկրներ, այդ ընկերություններին տրամադրվել են մաքսային արտոնություններ: Նրանք նման խնդիր չունեն ԵԱՏՄ շուկայում: Մենք ստեղծել ենք բավականին հարմարավետ միջավայր արտադրանքի արտադրությունն ու արտահանումը խթանելու համար», - նշել է Պապոյանը: