Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Կառավարությունը պատասխանել է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի հաղթանակի վերաբերյալ հայտարարությանը

23.07.2025, 13:02
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով. կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանին
Կառավարությունը պատասխանել է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի հաղթանակի վերաբերյալ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների առ այն, որ գործարար Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի պետականացման գործով հաղթել է միջազգային դատարանում, ՀՀ կառավարությունն արձագանքել է։

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշվում է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ։