Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի կառավարությունը «Խնկիկյան ադվանսեդ էլեկտրոնիքս» ՍՊԸ–ին մերժել է «Ալյանս» ԱՏԳ–ում գործունեություն իրականացնելու հարցում

27.11.2014, 19:20
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում մերժել է «Խնկիկյան ադվանսեդ էլեկտրոնիքս» ՍՊԸ ընկերությանը «Մարս» գործարանի տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու հարցում։
Հայաստանի կառավարությունը «Խնկիկյան ադվանսեդ էլեկտրոնիքս» ՍՊԸ–ին մերժել է «Ալյանս» ԱՏԳ–ում գործունեություն իրականացնելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում մերժել է «Խնկիկյան ադվանսեդ էլեկտրոնիքս» ՍՊԸ ընկերությանը «Մարս» գործարանի տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու հարցում։

«Ընկերությունը նորաստեղծ է, ներկայացրած ծրագիրն ու զարգացման ռազմավարությունը չի ենթադրում լրացուցիչ ներդրումների իրագործում և նոր աշխատատեղերի ստեղծում»,– ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` ավելացնելով, որ ընկերությունն ԱՏԳ–ում ծրագրել է լուսատեխնիկական սարքերի արտադրություն հաստատել։

Ըստ նրա, ընկերությունը հայկական շուկայում գործում է 2012 թվականից և արդեն իրականացրել է բոլոր ակնկալվող ներդրումները։

Առաջին ԱՏԳ–ն Հայաստանում գործում է 2013 թ.–ի օգոստոսի 1–ից «ՌԱՕ Մարս» ՓԲԸ–ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ–ի տարածքում։ ԱՏԳ–ն, որի կառավարումն իրականացնում է «Սիտրոնիքս» ընկերությունը, տեղակայված է ավելի քան 100 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքում, այդ թվում` 77 հազար ք.մ. մակերեսով «Մարս» գործարանի և 27 հազար ք.մ. մակերեսով Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում։ ԱՏԳ–ն գործում է երկու ուղղություններով` բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն։ ԱՏԳ–ի ձևավորման պարտադիր պայմաններից մեկը արտահանմանն ուղղված արտադրանք արտադրելն է։–0–