Լիտվայի բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներով. փորձագետ
15.06.2015,
17:54
Լիտվայի բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներով, քանի որ երկու պետությունները նման են. փոքր են տարածքային առումով, չունեն բավարար քանակի օգտակար հանածոների պաշար և կախված են արտաքին առևտրից, հայտնել է Լիտվայի արևելաեվրոպական համագործակցության և ներդրումների ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոդյավիչուսը երկուշաբթի Երևանում մեկնարկած Հայաստան–Լիտվա գործարար համաժողովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Լիտվայի բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներով, քանի որ երկու պետությունները նման են. փոքր են տարածքային առումով, չունեն բավարար քանակի օգտակար հանածոների պաշար և կախված են արտաքին առևտրից, հայտնել է Լիտվայի արևելաեվրոպական համագործակցության և ներդրումների ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոդյավիչուսը երկուշաբթի Երևանում մեկնարկած Հայաստան–Լիտվա գործարար համաժողովի շրջանակներում։
«Մեր հիմնական նպատակն է գործնական հարաբերություններ հաստատել տեղական գործարար ասոցիացիաների և բիզնեսի հետ, Հայաստանում գտնել գործընկերներ գործարար գաղափարների առաջընթացն ապահովելու համար, կիսվել հայկական ծրագրերի համար ներդրումների գրավման փորձով», – նշել է նա։
Բացի այդ, Լիտվայի բիզնեսը Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում հետաքրքրված է նաև Իրանի շուկա դուրս գալու հարցում։
«Մենք ունենք նաև ուրիշ նորարարական ծրագրեր։ Մենք կարող ենք առաջարկել օրթոպեդիկ կլինիկայի կառուցման փորձը նոր` ամերիկա-ճապոնական տեխնոլոգիայով, ներդնել պրոթեզների արտադրման փորձը, որը թույլ կտա ոտքի կանգնեցնել հաշմանդամներին մեկ շաբաթվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Լիտվայի կազմակերպություններն արդեն իսկ ներկայացված են Հայաստանի ՏՏ ոլորտում և սննդամթերքի արտադրման ոլորտում», – ասել է Ռոդյավիչուսը։
Նրա խոսքերով` առաջին ծրագրերը, որոնք կարող են իրականացվել Հայաստանում Ասոցիացիայի աջակցությամբ, կլինեն ՏՏ ոլորտում, քանի որ դրանք պահանջում են ամենաքիչ ներդրումները։
Լիտվայի արևելաեվրոպական համագործակցության և ներդրումների ասոցիացիան համախմբում է ավելի քան 100 Լիտվական կազմակերպություն։
Երևան համաժողովի համար ժամանել են այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են շինարարական հատվածը, ՏՏ, բիոմասնիկների և բիոկաթսաների արտադրողները, շրջակա միջավայրի պաշտպանություն, գյուղատնտեսության, ճարտարապետական կազմակերպություններ, ներդրումային, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրավաբանական ծառայություններ։
Մարտին կայացած նախորդ հայ–լիտվական բիզնես ֆորումի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոտ ժամանակներս Լիտվայի արդյունաբերական կոնֆեդերացիայում Հայաստանի արդյունաբերողների պալատի ստեղծման վերաբերյալ։ Բացի այդ, Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև ստորագրվել են հուշագրեր տնտեսական համագործակցության բնագավառում։
2014թ. նոյեմբերի 27-28-ին Վիլնյուսում տեղի ունեցած հայ-լիտվական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվեց 9 հուշագիր, այդ թվում` «Մերիդիան» և «Կաունաս», «Կլայպեդա», «Մարիամպոլե», «Կեդայնի» ազատ առևտրի գոտիների միջև։
Հայ–լիտվական ապրանքաշրջանառությունը 2014 թվականին, պաշտոնական տվյալներով, կազմել է 6.5 մլն դոլար (արտահանումը` 2,8 մլն դոլար, ներմուծումը` 3,7 մլն դոլար )։ —0—