#ԼԻՏՎԱ
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կօգնի Լիտվայի բիզնեսին վերադառնալ Ռուսական շուկա
ԵՏՄ–ին անդամակցության շնորհիվ Հայաստանը Լիտվայի բիզնեսի համար կարող է ստեղծել ռուսական շուկա վերադառնալու հնարավորություն` օգտվելով բավականին բարենպաստ ներդրումային պայմաններից, որոնք ստեղծվել են Հայաստանի տնտեսության մեջ, երկուշաբթի կայացած հայ–լիտվական գործարար համաժողովին հայտնել է Հայաստանում Լիտվայի դեսպանատան լիազոր նախարար Սաուլիուս Վալանիսը։Լիտվայի բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներով. փորձագետ
Լիտվայի բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներով, քանի որ երկու պետությունները նման են. փոքր են տարածքային առումով, չունեն բավարար քանակի օգտակար հանածոների պաշար և կախված են արտաքին առևտրից, հայտնել է Լիտվայի արևելաեվրոպական համագործակցության և ներդրումների ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոդյավիչուսը երկուշաբթի Երևանում մեկնարկած Հայաստան–Լիտվա գործարար համաժողովի շրջանակներում։Հայաստանի և Լիտվայի գործարարները համագործակցության ընդլայնման հարցեր կքննարկեն Երևանում անցկացվող գործարար համաժողովում
Երևանում երկուշաբթի մեկնարկում է Հայաստան–Լիտվա հերթական գործարար համաժողովը, հայտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունը։Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված գործարար համագործակցության մասին համաձայնագրերը նոր հնարավորություններ կստեղծեն. Զարգացման հիմնադրամ
Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված գործարար համագործակցության մասին համաձայնագրերը հայկական կողմի համար արտադրական և արտահանման նոր հնարավորություններ կստեղծեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Արման Խաչատուրյանը։Լիտվացի գործարարները համագործակցություն են հաստատում հայ գործընկերների հետ
Լիտվացի մի խումբ գործարարներ Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի Ալիտուսի մասնաճյուղի տնօրեն Ռոմուալդաս Ամբրոժյավիչուսի գլխավորությամբ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել` շուկայի հնարավորություններն ուսումնասիրելու և համագործակցություն հաստատելու նպատակով, հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ՀՀ ԱԺ խոսնակը կմասնակցի Լիտվայում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7–8–ը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։Հայաստանն ու Լիտվան կաշխատեն միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ
Հայաստանն ու Լիտվան կաշխատեն միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը քննարկել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նրա լիտվացի գործընկեր Էվալդաս Գուստասը Վիլնյուսում։Եվրոյի ներմուծումը Լիտվայի ռազմավարական նպատակն է. վարչապետ
Լիտվան կանի հնարավորինը, որպեսզի իրականացնի 2015թ.–ին համաեվրոպական արժույթին անցնելու ծրագիրը։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը, այդ մասին այսօր ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը։Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կժամանի մարտի 6-7–ին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 6-7–ին Երևան կժամանի Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։Նորություններ 1 - 20 of 22
First | Prev. | 1 2 | Next | Last