«Մանկական աշխարհը» ձեռք է բերել ELC խաղալիքների խանութների ցանցի ֆրանչայզի 100% բաժնետոմսերը
30.07.2012,
18:20
«Մանկական աշխարհ-Կենտրոն» ԲԲԸ-ն ("Детский мир-Центр") ձեռք է բերել Spartema Limited կիպրոսյան ընկերության 100 տոկոս բաժենտոմսերը, որին պատկանում է «Կուբ-Մարկետ» ՍՊԸ-ն, որը ֆրանչայզինգի ուղղությամբ Ռուսաստանում զարգացնում է Early Learning Centre (ELC) խաղալիքների բրիտանական մանրածախ ցանցի խանութները։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մանկական աշխարհ-Կենտրոն» ԲԲԸ-ն ("Детский мир-Центр") ձեռք է բերել Spartema Limited կիպրոսյան ընկերության 100 տոկոս բաժենտոմսերը, որին պատկանում է «Կուբ-Մարկետ» ՍՊԸ-ն, որը ֆրանչայզինգի ուղղությամբ Ռուսաստանում զարգացնում է Early Learning Centre (ELC) խաղալիքների բրիտանական մանրածախ ցանցի խանութները։
Գործարքի մանրամասներն ու արժեքը ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ չի նշվում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախկինում Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) բավարարել է «Մանկական աշխարհ-Կենտրոնի» կողմից իրավունքների ձեռք բերման մասին միջնորդությունը, որոնք թույլ են տալիս որոշել «Կուբ-Մարկետի» (Մոսկվա) ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները՝ Spartema Limited 100 տոկոս բաժնետոմսերի գնման ճանապարհով։
«Մանկական աշխարհ» ընկերությունների խումբը Ռուսաստանի մանկական ապրանքների առևտրի խոշորագույն օպերատորն է։ -0-