Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Microsoft-ի հայկական ներկայացուցչությունը 2014թ.-ին կամրապնդի կապերը կառավարության հետ

25.12.2013, 15:58
Microsoft–ի հայկական ներկայացուցչությունը 2014 թվականին Հայաստանի կառավարության հետ համագործակցության էլ ավելի մեծ խորացում է ակնկալում, ասաց ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Microsoft-ի հայկական ներկայացուցչությունը 2014թ.-ին կամրապնդի կապերը կառավարության հետ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ի հայկական ներկայացուցչությունը 2014 թվականին Հայաստանի կառավարության հետ համագործակցության էլ ավելի մեծ խորացում է ակնկալում, ասաց ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

«Մենք համագործակցում ենք կառավարական տարբեր կառույցների հետ և հետագայում ակնկալում ենք համագործակցության էլ ավելի խորացում»,– երեքշաբթի ասաց Բարսեղյանը Microsoft–ի երևանյան գրասենյակի կողմից լրագրողների համար կազմակերպած դեմո–սեմինարի ընթացքում։

2013 թվականն անվանելով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների հերթական տարի` նա, մասնավորապես, նշեց հայկական շուկաներում Oracle և IBM երկու գլոբալ ընկերությունների մուտքը։

Բարսեղյանն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական խնդիրը կադրերի պակասն է, մեկ այլ խնդիր է երկրից մասնագետների արտահոսքը։ «Դրա պատճառները ոչ թե ֆինանսական են, այլ մարդիկ գնում են մեծ ներուժի համար` Հայաստանում հետագա մասնագիտական և կարիերայի աճ չգտնելով»,– ընդգծեց նա։

Բարսեղյանը նշեց, որ, 2006 թվականից սկսած, երբ բացվել է պաշտոնական ներկայացուցչությունը, Microsoft–ը մշտապես պաշտպանել է երկրի ՏՏ ոլորտը` բացվել է Microsoft Նորարարական կենտրոնը, ՏՏ–Ակադեմիան։

«Այս տարիներին ավելի քան 3 հազար ուսանողներ և մասնագետներ վերապատրաստում են անցել Նորարարական կենտրոնում,  ՏՏ–Ակադեմիայում, մասնակցել են մեր սեմինարներին, տարբեր միջոցառումների։ Արդյունքում Հայաստանում աշխատելու տարիներին Microsoft–ի ներկայացուցչությունն կապեր է պահել ՏՏ ոլորտում գրանցված մարդկանց ավելի քան կեսի հետ»,– ավելացրեց նա։

2000թ.-ին ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտն առաջնահերթ հայտարարեց երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից:
2012թ. արդյունքներով` ՏՏ ոլորտը գրանցել է 25 տոկոս աճ, իսկ տարեկան շրջանառությունը հասել է $250 մլն/։

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—