Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

«Միկա» մարզահամալիրը հանվել է վաճառքի

26.08.2014, 16:45
«Միկա» մարզահամալիրը հանվել է վաճառքի:
«Միկա» մարզահամալիրը հանվել է վաճառքի
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Միկա» մարզահամալիրը հանվել է վաճառքի:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 25-ին վաճառքի հանված լոտի սկզբնական գինը 9,045 մլրդ դրամ է (մոտ 22 մլն դոլար): Ենթադրվում է, որ աճուրդը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը:

Կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ համալիրի ընդհանուր մակերեսը 3658,9 քառակուսի մետր է: Համալիրի տարածքում գտնվող մարզադաշտի մակերեսը 5421,5 քառակուսի մետր է՝ 7250 նստատեղերով:

Համալիրը կառուցվել է 2008թ.-ին:

Համալիրի սեփականատերը հայ խոշոր ձեռներեց Միքայել Բաղդասարովն է: Նրան է պատկանել նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որը 2013թ.-ի ապրիլի 1-ից դֆադարեցրել է թռիչքներն ու սնանկության ընթացակարգ սկսել։-0-