Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Մինչև նոյեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրություն ստացած հայկական տնտեսվարող սուբյեկտները 2013թ.-ին դրանից կարող են անվճար օգվել

13.09.2012, 16:32
Այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը կստանան նույնականացման քարտն ու էլեկտրոնային ստորագրությունը, 2013թ.-ին էլեկտրոնային ստորագրության սպասարկման վճարները ֆինանսավորվելու են պետբյուջեից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը կստանան նույնականացման քարտն ու էլեկտրոնային ստորագրությունը, 2013թ.-ին էլեկտրոնային ստորագրության սպասարկման վճարները ֆինանսավորվելու են պետբյուջեից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

«2013թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ մտնող «Եկամտահարկի մասին» օրենքի համաձայն, ձեռնարկատերերը պետք է գրանցման հայտեր, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնեն բացառապես էլեկտրոնային տեսքով»,- ասաց նա: 

Ըստ նախարարի՝ ինչպես նույնականացման քարտի ստացման արժեքը, այնպես էլ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը կազմում են 3 հազար դրամ: 

Նա ավելացրեց նաև, որ նույնականացման քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար՝ կառավարության կողմից ձևավորված «Եկենք» ՓԲԸ: 

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հաստատվել է այն միջոցառումների ժամանակացույցը, որոնք ապահովում են օրենքով նախատեսված փոփոխությունների իրագործումը, որտեղ մասնավորապես պարզաբանվում է տարբեր նախարարությունների և գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում ուսուցողական դասընթացների անցկացման հետ կապված հարցեր: 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ իրականացնել համապատասխան հաշվարկները՝ այն գումարը որոշելու նպատակով, որը պետբյուջեից հատկացվելու է էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման սուբսիդավորմանը: 

Քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունն ընդգրկված է ID քարտերում, որոնք նաև ներառում են օրենքով հաստատված տվյալների բազան, հատուկ բանալիները, նույնականացման վկայականը: ID քարտի գործածման ժամկետը կազմում է 10 տարի ($1 – 410, 83 դրամ): –0-