Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Moody’s-ը Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը

06.10.2025, 11:37
Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով
Moody’s-ը Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։

Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։

Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները և հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, և դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը։

Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաև Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը ևս հավասար է ՀՀ վարկանիշին։

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։