IKEA–ն իր ապրանքանիշը 9 մլրդ եվրո է գնահատել
10.08.2012,
13:17
IKEA կահույքի և ներքին հարդարման պարագաների շվեդական արտադրողն իր ապրանքանիշը 9 միլիարդ եվրո է գնահատել, հինգշաբթի հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայաբերելով ընկերության տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. IKEA կահույքի և ներքին հարդարման պարագաների շվեդական արտադրողն իր ապրանքանիշը 9 միլիարդ եվրո է գնահատել, հինգշաբթի հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայաբերելով ընկերության տվյալները։
Ընկերության գնահատականը հայտնի է դարձել, երբ ընկերության կառույցներից մեկն իր ապրանքանիշը վաճառել է IKEA–ի մեկ այլ դուստր ընկերության։ Վաճառողը Լիխտենշտեյնում գրանցված Interogo Foundation ընկերությունն է եղել, գնորդը` Inter Ikea Systems–ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունն առաջին անգամ է հայտարարում իրեն պատկանող ապրանքանիշի գնահատականը։ Interogo ընկերությունը գործարքի շրջանակներում Inter Ikea Systems–ի կապիտալում ներդրել է 3.6 միլիարդ եվրո և 5.4 միլիարդ եվրոյի վարկ է տրամադրել։
Ընկերության տվյալներով, «խմբի կառուցվածքի կոնսոլիդացմանն ու պարզեցմանն» ուղղված գործարքը կայացել է դեռ ընթացիկ տարվա սկզբին։
IKEA–ն աշխարհում կահույքի և ներքին հարդարման պարագաների մանրածախ վաճառքի ցանց է, որը հիմնվել է 1943 թվականին Ինգվար Կամպրադի կողմից։ Ներկայում ընկերությունը գործում է աշխարհի 41 երկրում, ունի 131 հազար աշխատակից։ -0-