Նոր ռեստորան «Երեմյան Փրոջեքթսի» կազմում
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր ռեստորանների ցանկը համալրել է ևս մեկով: Երևանի լավագույն սթեյք հաուսներից Smoking Chef Grill & Wine ռեստորանը այսուհետ կգործի ընկերության կազմում:
«Երեմյան Փրոջեքթս»-ը կպահպանի Smoking Chef ռեստորանի կոնցեպտուալ ուղղվածությունն առանց ձևաչափային կտրուկ փոփոխությունների:
Ռեստորանում կիրականացվեն միայն կառավարման ու սպասարկման բարելավմանն ուղղված համալիր փոփոխություններ՝ համապատասխանեցնելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից որդեգրած որակի չափորոշիչներին:
Smoking Chef-ը «մի գավաթ միս, մի կտոր գինի» կարգախոսով ժամանակակից սթեյք հաուս է, որը ներկայանում է եվրոպական ուղղվածության խոհանոցով: Ռեստորանը գտնվում է Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, Պուշկին փ. 51 հասցեում:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Այն միավորում է «Պանդոկ Եևան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները, «Երևանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Պանդոկ Երևան.գետափին» ռեստորանը, Smoking Chef Grill & Wine ռեստորանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մամուլի ծառայություն` SPRING PR-ընկերություն: PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան, հեռ. + 374 10 500 561, + 374 96 23 25 19, info@spring.am։–0–