Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Փակ շուկան Yerevan City–ի վերածելու հետ կապված իրավիճակը պետք է ուսումնասիրել. ՀՀԿ

03.09.2013, 14:31
Խոշոր ձեռնարկատեր և խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկան  «Yerevan City» սուպերմարկետի վերածելու հետ կապված հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Փակ շուկան Yerevan City–ի վերածելու հետ կապված իրավիճակը պետք է ուսումնասիրել. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Խոշոր ձեռնարկատեր և խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկան  «Yerevan City» սուպերմարկետի վերածելու հետ կապված հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Ազատենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական շարժման նախաձեռնող խումբը սեպտեմբերի 7–ին ժամը 14։00–ից բողոքի ակտիվ ակցիաներ կսկսի Փակ շուկայի շենքի առջև` սուպերմարկետի վերածելը կանխելու համար։

Ըստ որոշ տվյալների` շուկան նախատեսվում էր վերածել «Yerevan City» ցանցի ամենախոշոր սուպերմարկետի` կառուցելով ևս չորս հարկ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում։ Ալեքսանյանն ինքը հերքեց այդ խոսակցությունները` տեղեկացնելով, որ ինքը չի քանդում շենքը, այլ վերականգնում է այն, և աշխատանքների ավարտից հետո շուկան կվերսկսի իր գործունեությունը։

Սահակյանի խոսքով, հասարակական ակտիվիստների` շուկան սուպերմարկետի վերածելու դեմ բողոքելու պատրաստակամությունը դրական գործոն է։

«Հետևություններ անելու համար պետք է ուսումնասիրել իրավիճակը։ Եթե կա հանցագործություն, այն պետք է պատժվի։ Եթե Փակ շուկայի տարածքում անօրինական գործողություններ են կատարվում, ապա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– նշեց նա։

Փակ շուկան, որի շենքը ճարտարապետական հուշարձան է, կառուցվել է 1952թ.–ին` ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով, ում հարյուրամյա հոբելյանը նշվեց 2011թ.–ին Հայաստանում։ –0–