Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենը 1 ամսով կալանավորվել է. ՔԿ

11.07.2025, 11:02
«Պիցցա Տաշիր»  ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը 1 ամսով  կալանավորվել է
«Պիցցա Տաշիր»  ՍՊԸ տնօրենը  1 ամսով կալանավորվել է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Նովոստի- Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը։

Հունիսի 3-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Տաշիր գրուպ»–ի գործով քրեական վարույթով 2 անձ կալանավորվել է, ևս երկուսի կալանքի հարցով ընթանում է դատական նիստ։

Հունիսի 2-ին ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։