Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

PlanRadar. շինհապարակի տեխնոլոգիան՝ քո գրպանում

14.09.2022, 11:18
Ժամանակակից թվային լուծումները թույլ են տալիս հեռահար և արդյունավետ կառավարել շինարարությունն ու անշարժ գույքի նախագծերը
PlanRadar. շինհապարակի տեխնոլոգիան՝ քո գրպանում

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ժամանակակից թվային լուծումները թույլ են տալիս հեռահար և արդյունավետ կառավարել շինարարությունն ու անշարժ գույքի նախագծերը՝ վերահսկել ժամկետները, ակնթարթորեն արձագանքել բոլոր փոփոխություններին, կրճատել ամենօրյա հաշվետվություններին տրամադրվող ժամանակը: Նրանք շինհրապարակը դարձրել են ավելի անվտանգ, ֆինանսական ծախսերը՝ ավելի թափանցիկ, իսկ ժամանակի կորուստը հասցրել են նվազագույնի:

Շինարարության ոլորտում հեռանկարային տեխնոլոգիաներից են BIM-ը, IoT-ը, ՏՏ-ն, VR և AR տեխնոլոգիաները, բլոկչեյնը: Բայց ամենաունիվերսալն ու միաժամանակ արդյունավետը շարժական, ամպային տեխնոլոգիան է: Հենց նա կարող է արագ և առանց զգալի ներհոսքերի տեղափոխել նախագիծն արդյունավետ կառավարման նոր մակարդակի վրա:

PlanRadar շարժական, ամպային լուծումն օգնում է տնտեսել շաբաթական մինչ 7 աշխատանքային ժամ: Իսկ դա գործնականում մեկ աշխատանքային օր է: Շինարարության կառավարման համար նախատեսված ծրագրային ապահովումը չի պահանջում ներդրում, դրանից շատ հեշտ է օգտվել: PlanRadar-ն օպտիմալացնում և դյուրացնում է այնպիսի աշխատանքային գործընթացներն, ինչպիսիք են.

  • Անկար հաղորդակցությունը. մեկ հարթակում փոխգործակցում են ոչ միայն նախագծային թիմը, այլև հրավիրված դիտորդներն ու ենթակապալառուները: Խնդիրներն արձանագրվում են, ունեն ժամկետներ, դրանց համար սահմանվում են պատասխանատուներ: Գործողությունների մոնիտորինգն ու հետադարձ կապի ապահովումն իրականացվում են առանց ժամանակի կորստի: Խնդիրները սահմանվում են՝ լուսանկարների և տեսանյութերի, ձայնային հաղորդակցության կամ տեքստի կցմամբ: Բոլորը հստակ գիտեն բոլոր խնդիրներն ու վերջնաժամկետները:
  • Թիմերի և նախագծի վերահսկողություն. բջջային լուծումը դյուրացնում է շինարարական, հեղինակային վերահսկողությունը նախագծի նկատմամբ: Բոլոր նշումները մուտքագրվում են թվային պլանի կամ BIM մոդելի մեջ, նախագծի հետ կապված թերություններն ու դիտողությունները ֆիքսվում են և կցվում խնդրին: Տեսչական հաշվետվությունը կազմվում է մկնիկի մի քանի շարժումով, դադարեցված ձևանմուշները դյուրացնում են բարդ փաստաթղթերի ստեղծումը:

  • Թվային փաստաթղթեր. հաշվետվությունների նախօրոք կազմված ձևանմուշները, շինարարական աշխատանքների չեք-լիստերը կամ ամսագրերը շատ հեշտ է լրացնել սմարթֆոնով կամ պլանշետով, կարելի է հենց օբյեկտում ստեղծել ցանկացած հաշվետվություն և դրա համար պետք չէ վերադառնալ գրասենյակ: Ամբողջ տեղեկատվությունն ապահով պահվում է ամպում և հասանելի է ցանկացած պահի ցանկացած սարքով:

  • Հեռահար մոնիտորինգ. հավելվածը բառիս բուն իմաստով կապում է գրասենյակն ու շինհրապարակը: Բոլոր փոփոխությունները միանգամից երևում են, խնդիրների վերահսկողությունն ու տեղաբաշխումն իրականացվում է հեռահար՝ առանց ժամանակի  կորստի, անթերի վերահսկողությամբ և որոշումների ակնթարթային ընդունմամբ: Ղեկավարները կարող են առցանց համաձայնեցնել և ստորագրել հաշվետվություններ և այլ փաստաթղթեր:

Շինարարների համար ապահովվում է նախագծի թափանցիկ ընթացք, ուղիղ և արդյունավետ հաղորդակցություն թիմի և ենթակապալառուների հետ, օպտիմալացվում են աշխատանքային գործընթացները, իսկ դա նշանակում է թերությունների արագ շտկում, ռեսուրսների և ժամանակի ռացիոնալ բաշխում: Արդյունքում, նախագիծն իրականացվում է սահմանված ժամկետում և ըստ սահմանված բյուջեի:–0–