Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Polymetal International plc ընկերությունը $3,5 միլիոնով ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազի ակտիվի 25%-ը`

15.04.2015, 18:04
Polymetal International plc ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազ ոսկու հանքավայրի ակտիվների 25%-ը և համաձայնեցրել է  ակտիվում մասնաբաժինը մինչև 50%-ի հասնելու հարցը, ասված է ընկերության կայքում։
Polymetal International plc ընկերությունը $3,5 միլիոնով ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազի ակտիվի 25%-ը`
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Polymetal International plc ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի Լիճքվազ ոսկու հանքավայրի ակտիվների 25%-ը և համաձայնեցրել է  ակտիվում մասնաբաժինը մինչև 50%-ի հասնելու հարցը, ասված է ընկերության կայքում։

Polymetal-ը ձեռք է բերել 25% մասնաբաժինը ընկերության, որը Հայաստանի Միճքվազ հանքավայրի հանքախուզություն իրականացնելու լիցենզիա ունի (ներառյալ ներկորպորատիվ պարտքի մասը)։Գնումը կատարվել է 3,5 մլն դոլարի 429 260 սեփական բաժնետոմսերով։

Polymetal–ը ստանձնել է նաև հանքավայրում հանքախուզական աշխատանքների ֆինանսավորման (ոչ ավելի, քան 15 կմ հետախուզական հորատում), տեխնոլոգիական հետազոտությունների և JORC կանոններին  համապատասխան պաշարների գնահատման հաշվետվության նախապատրաստման պարտավորություն` տվյալ աշխատանքների ավարտից հետո ընկերությունում բաժնեմասն ավելացնելու դիմաց։

«Ուրախ եմ հայտնել Լիճքվազում բաժնեմաս ձեռք բերելու որոշման մասին, դա մեր առաջին ակտիվն է Հայաստանում։ Հուսով եմ, որ բարձր պարունակությամբ այդ նախագիծը կմեծանա հանքախուզության արդյունքում և օպտիմալ պլացդարմ կստեղծի նոր տարածաշրջանում մեր հետագա զարգացման համար»,– ասաց Polymetal–ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը։

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտ գտնվող Լիճքվազ հանքավայրը Երևանից 380 կմ դեպի հարավ է։ Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) և որակյալ աշխատուժի հասանելիություն։

Հանքավայրի պատմական գնահատականի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.6 մլն ունցիայի։

Հանքավայրը կիսաուղղահայաց գոտիների և անդեզիտում գտնվող 4-5 մետր հզորությամբ` դեպի արևմուտք տարածվող երակների թանձրուկների շարք է։ Համակարգի երկարությունը կազմում է տարածմամբ 800 մետր և հյուսիսում պատված է սառցաբեկորային կուտակումներով։ Լիճքվազը Միջերկրածովյան գոտու (Թետիս) մասն է, և, Ընկերության կարծիքով, ունի հանքահետախուզության բարձր ներուժ։

Բաժնետոմսերի թողարկման և գործարքի վճարման արդյունքում Polymetal բաժնետիրական կապիտալն այժմ կազմում է 423 031 984 բաժնետոմս։ Արժեթղթերի պաշտոնական ցանկում ընդգրկելու հայտն ուղարկվել է Լոնդոնի ֆոնդային բորսա և Մեծ Բրիտանիայի ցուցակման վարչություն, և ակնկալվում է, որ գործարքի վճարման համար թողարկված նոր բաժնետոմսերն առուվաճառքի կդրվեն 2015 թվականի ապրիլի 25–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին։ -0-