Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի օգոստոսին իրականացված գործարքների գումարը կազմել է մոտ 58 մլրդ դրամ

18.09.2012, 14:46
ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի օգոստոսին իրականացված գործարքների գումարը կազմել է 57.9 մլրդ դրամ` հուլիսի նկատմամբ 9.8 տոկոսի անկում գրանցելով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։
ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի օգոստոսին իրականացված գործարքների գումարը կազմել է մոտ 58 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի օգոստոսին իրականացված գործարքների գումարը կազմել է 57.9 մլրդ դրամ` հուլիսի նկատմամբ 9.8 տոկոսի անկում գրանցելով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։

Ներկայացրած տեղեկատվության համաձայն, օգոստոսին իրականացվել է 1209289 գործարք, ինչը հուլիսի նույն ցուցանիշից պակաս է 8.6 տոկոսով։

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) օգոստոսին իրականացվել է շուրջ 53.3 մլրդ մլրդ դրամի 1134422  գործարք (հուլիսի համեմատ անկումը կազմել է 10,8%): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) մոտ 2.8 մլրդ դրամի 49423 գործարք (անկումը` 3,2%), իսկ MasterCard քարտերով` 1.8 մլրդ դրամի 25444 գործարք (աճը` 3,8%)։

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ շուրջ 51.7 մլրդ դրամի 996429  կանխիկ գործարք, ինչը հուլիսյան ցուցանիշից ցածր է 1.1 տոկոսով, ինչպես նաև 6.2 մլրդ դրամի 212860 անկանխիկ գործարք (հուլիսի համեմատ աճը` 0,8%)։

Միաժամանակ, համակարգում մեկ գործարքի արժեքը կազմել է մոտ 48 հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը` շուրջ 51.9 հազ. դրամ, մեկ անկանխիկ գործարքինը` 29.3 հազ. դրամ։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–