Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Orange Armenia ընկերությունը ծրագրում է շահույթ ունենալ 2013 թ.–ի ավարտին

14.02.2013, 15:47
Orange Armenia ընկերությունը ծրագրում է շահույթ ունենալ արդեն 2013 թվականի ավարտին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

Orange Armenia ընկերությունը ծրագրում է շահույթ ունենալ 2013 թ.–ի ավարտին
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը ծրագրում է շահույթ ունենալ արդեն 2013 թվականի ավարտին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

«Մենք 2013 թվականն արդեն հավասարակշռված ենք սկսել, այսինքն, մենք այժմ ծածկում ենք մեր ծախսերը։ Կարծում եմ` այս տարվա վերջին արդեն շահույթ կունենանք»,– ասաց Ժելիբտերը` զերծ մնալով ցուցանիշների կանխատեսումներ հնչեցնելուց։

Ըստ նրա` ներկայում ընկերությունն արդեն ունի բջջային ինտերնետի շուրջ 90 հազ. բաժանորդ և ձայնային ծառայությունների մոտ 510 հազ. բաժանորդ։

«2012 թվականին կրճատվել է ոչ ակտիվ բաժանորդների թիվը, և, միաժամանակ, ավելացել է ակտիվներինը»,– ասաց Ժելիբտերը։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-