Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Ռոսնեֆտը» աուդիտի ավարտից հետո որոշում կընդունի Հայաստանի «Նաիրիտ» գործարանում մասնակցության հարցում

03.09.2013, 15:39
«Ռոսնեֆտ» ՆԸ» ԲԲԸ–ն որոշում կընդունի  «Նաիրիտ» գործարանի նախագծում հնարավոր մասնակցության հարցում` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո, ասվում է ռուսական խոշորագույն նավթային ընկերության հաղորդագրության մեջ։

«Ռոսնեֆտը» աուդիտի ավարտից հետո որոշում կընդունի Հայաստանի «Նաիրիտ» գործարանում մասնակցության հարցում
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ» ՆԸ» ԲԲԸ–ն որոշում կընդունի  «Նաիրիտ» գործարանի նախագծում հնարավոր մասնակցության հարցում` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո, ասվում է ռուսական խոշորագույն նավթային ընկերության հաղորդագրության մեջ։

«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը երեքշաբթի հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանի հետ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

Մեկնաբանելով աշխատանքային հանդիպման արդյունքները` Սեչինն ասել է. «Ներկա պահին մենք ակնկալում ենք աուդիտի վերջնական արդյունքները, որ անցկացվել է «Նաիրիտ» գործարանում, ինչպես նաև հարկային ռեժիմի վերաբերյալ ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները` նախագծին մասնակցելու մասին որոշում կայացնելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Բացի այդ, «Ռոսնեֆտը» համաձայնության է եկել իր գործընկեր Pirelli ընկերության հետ`ընկերության պատվիրակության «Նաիրիտ» գործարան այցելելու մասին`  գնահատական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։–0–