Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ScaleUp ինովացիոն ֆորումի նպատակն է ծանոթացնել Amazon Web Service–ը Հայաստանի շուկայի հետ. Շամցյան

31.10.2019, 11:48
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշել է, որ ScaleUp ինովացիոն ֆորումի նպատակներից մեկն է ծանոթացնել Amazon Web Service–ը Հայաստանի շուկայի հետ։
ScaleUp ինովացիոն ֆորումի նպատակն է ծանոթացնել Amazon Web Service–ը Հայաստանի շուկայի հետ. Շամցյան

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում նշեց, որ ScaleUp ինովացիոն ֆորումի նպատակներից մեկն է ծանոթացնել Amazon Web Service–ը Հայաստանի շուկայի հետ։

Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում Երևանում հոկտեմբերի 30–ին անցկացվել է ScaleUp ինովացիոն ֆորումը, որին մասնակցել են այնպիսի խոշորագույն ընկերությունների փորձագետներ, ինչպիսիք են AWS–ն, VISA–ն, Middleware–ը, Mambu–ն և Softprom–ը։

«Ֆորումի անցկացման գաղափարը ծագել է Ամերիաբանկում, և մենք հասկացանք, որ դա լավ գաղափար է` հրավիրել AWS–ին Հայաստան, քանի որ մենք ցանկանում ենք հաղորդակից լինել հաջորդ սերունդների տեխնիկական նորարարությունների հետ։ AWS–ը տրամադրում է մեծ փորձ, և մեր հիմնական գաղափարն է հրավիրել այդ ընկերությանը Հայայստան և ներկայացնել մեր շուկան», – ասաց Շամցյանը։

Նրա խոսքով, այս պահին Հայաստանում կան մի շարք օրենսդրական սահմանափակումներ ամպային հաշվարկների ոլորտում։

«Հարկավոր է բացատրել, որ այն ավելի ճկուն համակարգ է և մեծ վտանգ չի ներկայացնում երկրի համար։ Այս ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի AWS–ին տեսնի, որ մեզ հետաքրքրում է նրանց ապրանքների տեսականին, որպեսզի բանկերը կարողանան հարցեր ուղղել այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ամպային հաշվարկները, մեքենայացված ուսուցումն ու արհեստական բանականությունը», – ասաց Շամցյանը` նշելով, որ այդ ուղղություններն ավելացնում են ընկերությունների մրցունակությունը։

Amazon Web Services–ն (AWS) աշխարհում մեծ տարածում գտած ամպային հարթակներից է, որն ունի բավականին լայն հնարավորություններ։ Amazon Web Services–ը տրամադրում է 165 բազմաֆունկցիոնալ ծառայություններ տվյալների մշակման կենտրոնների համար։ 2018թ.–ի արդյունքում, AWS ծառայությունից ստացված Amazon–ի տարեկան հասույթը կազմել է 25,6 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 7,6 մլրդ դոլար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–