Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սերգեյ Իգնատովը գլխավորել է Երևանում ԶԵԱԲ ներկայացուցչությունը

04.02.2013, 15:31
Երևանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն է նշանակվել Սերգեյ Իգնատովը, ասվում է ԶԵԱԲ–ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սերգեյ Իգնատովը գլխավորել է Երևանում ԶԵԱԲ ներկայացուցչությունը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն է նշանակվել Սերգեյ Իգնատովը, ասվում է ԶԵԱԲ–ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Այդ պաշտոնում նա կզբաղվի Հայաստանի տարածքում ԶԵԱԲ–ի խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման կազմակերպմամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Իգնատովն այդ պաշտոնում կփոխարինի Սերգեյ Ելիզարովին` Հայաստանում նրա գործուղումն ավարտվելու կապակցությամբ, որտեղ նա աշխատեց մոտ չորս տարի։ Նրա հիմնական խնդիրը ներկայացուցչության բացումը  և երկրում Բանկի նորմալ աշխատանքի ապահովումն էր։

2008թ.–ից Սերգեյ Իգնատովն աշխատում է Զարգացման Եվրասիական բանկում։ Սերգեյ Իգնատովի մասնակցությամբ իրականացվել են ութ նախագծեր` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում` 466 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով։ 2011թ.–ի արդյունքներով` պարգևատրվել է ԶԵԱԲ–ի պատվոգրով` որպես Բանկի լավագույն աշխատակից։

Բանկը սկսել է գործել 2006 թ.-ի հունիսից: Այժմ Զարգացման եվրասիական բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը: Բանկի անդամ պետությունն են` Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը։ --0--