Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի կառավարությունն առաջարկում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ

26.02.2015, 21:36
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, նախատեսվում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ` ներկայիս 58,35 մլն. դրամի փոխարեն։
Հայաստանի կառավարությունն առաջարկում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, նախատեսվում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ` ներկայիս 58,35 մլն. դրամի փոխարեն։

«Նոր փոփոխություններով կառավարությունն առաջարկում, որպեսզի շրջանառության հարկը հարկվի այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 113,4 մլն. դրամ` նախկին 58,35 մլն. դրամի փոխարեն։ Այդ որոշումն ընդունվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»,- օրինագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նոր փոփոխություններով նախատեսվում է սահմանել 5% տոկոսանոց դրույքաչափ շրջանառության հարկի համար, ինչպես նաև սահմանել պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջ` այն դարձնելով կամավոր։

«Այն ձեռներեցները, որոնք կամավոր կերպով կցանկանան ներկայացնել իրենց փաստաթղթաշրջանառությունը, կվճարեն 1% շրջանառության հարկ, իսկ նրանք, որոնք կհրաժարվեն, 5% դրույքաչափով»,- ավելացրեց նա։ --0--