Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Տաշիր Կապիտալ»-ը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով քրվարույթ նախաձեռնել Ռոմանոս Պետրոսյանի և ՀԾԿՀ-ի նկատմամբ

13.11.2025, 11:55
  Ռոմանոս Պետրոսյանը օրենսդրական ընթացակարգի կոպիտ խախտմամբ վնասել է ՀԷՑ-ին և պետության շահը, նշվել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան  Տիգրան Հայրապետյանի հաղորդման մեջ
«Տաշիր Կապիտալ»-ը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով քրվարույթ նախաձեռնել Ռոմանոս Պետրոսյանի և ՀԾԿՀ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալը» Հակակոռուպցիոն կոմիտե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերում» ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2025 թ. հուլիսի 18-ին կայացված որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Սակայն ներկայացված հաղորդման համաձայն՝ Պետրոսյանը, գերազանցելով իր լիազորությունները, առանց սահմանված ընթացակարգի և Հանձնաժողովի համաձայնության, ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին։ Այս մասին «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

Հաղորդման մեջ ընդգծվում է, որ Շահնազարյանը չունի ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն և մասնագիտական փորձ, ինչը հակասում է ՀԾԿՀ-ի 25.05.2016 թ. 125-Ա որոշմամբ սահմանված չափորոշիչներին։ Այդ պատճառով նշանակումը գնահատվել է որպես իրավախախտում, որը կարող է հանգեցնել ընկերությանը նյութական վնասի և համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Բացի այդ, հաղորդման մեջ նշվում է, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և հանձնաժողովի անդամների գործողություններում կարող են առկա լինել պաշտոնեական անփութության հատկանիշներ, քանի որ նրանք չեն ապահովել նշանակման գործընթացի պատշաճ իրավաչափությունը։ Հաղորդման հեղինակը խնդրում է իրավապահ մարմիններին քրեական վարույթ նախաձեռնել Ռոմանոս Պետրոսյանի և ՀԾԿՀ ղեկավարության նկատմամբ, ինչպես նաև կասեցնել Պետրոսյանի պաշտոնավարումը՝ որպես «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ։

Նշենք, որ Արմեն Շահնազարյանը եղել Հ Հանրապետական կուսակցության անդամ, 2001-ից կառավարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ 2015-ին հասնելով Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: 2017-ին էլ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության խորհրդի նախագահ է նշանակվել: Նա Հայաստանի «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի պաշտոնին նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ։