Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Տաշիր սթրիթ» առևտրային նոր կենտրոն կբացվի Երևանում. թերթ

15.05.2015, 11:31
«Տաշիր սթրիթ» առևտրային նոր կենտրոն կբացվի Երևանի կենտրոնում` ամենաուշը հուլիսին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Տաշիր սթրիթ» առևտրային նոր կենտրոն կբացվի Երևանում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Տաշիր սթրիթ» առևտրային նոր կենտրոն կբացվի Երևանի կենտրոնում` ամենաուշը հուլիսին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ինչպես նշվում է թերթում, խոսքը «Տաշիր գրուպի» կողմից Հյուսիսային պողոտայի գետնանցումում կառուցվող մոլի մասին է։

Պարբերականի լուրերով` շինարարական աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է, և դեպի պողոտայի գետնանցում տանող աստիճանները փոխարինվել են շարժասանդուղքներով։

«Ավելի վաղ առևտրային կենտրոնի տարածքը զբաղեցրել է հասարակական կայանատեղին... Երևանի քաղաքապետարանը և Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ» ընկերությունը հասել են համաձայնության, որ վերջինս կկատարի պողոտայի հիմնանորոգում` փոխարենը ստանալով ավտոկայանատեղի` առևտրաժամանցային կենտրոնի կառուցման նպատակով»,– նշվում է թերթում։ -0-