Рейтинг@Mail.ru
USD
366.69
EUR
419.27
RUB
4.769
GEL
139.22
2026 թ. հուլիսի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Ծառուկյանի հոլդինգի ձեռնարկությունների աշխատակիցները բղոքի ակցիաներ են կազմակերպել

Այսօր, 17:46
Multi Group կոնցեռնի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների աշխատակիցներ երկուշաբթի բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով վերսկսել փակված օբյեկտների աշխատանքը
Ծառուկյանի հոլդինգի ձեռնարկությունների աշխատակիցները բղոքի ակցիաներ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Մուլտի Գրուպ» (Multi Group) կոնցեռնի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների աշխատակիցներ երկուշաբթի բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով վերսկսել փակված օբյեկտների աշխատանքը:

Ծառուկյանը հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորվել է խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

Մասնավորապես, Աբովյանում «Մուլտի Սթոուն» (Multi Stone) քարամշակման գործարանի մոտ հավաքված մասնակիցները պահանջում են անհապաղ բացել ձեռնարկությունը և դադարեցնել հարկադիր պարապուրդը:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարժվել դեպի Քննչական կոմիտեի շենք։ Նրանք նաև հայտնել են Երևան — Սևան ավտոմայրուղին փակելու մտադրության մասին, եթե ձեռնարկությունը չբացվի։

Նմանատիպ պահանջ են ներկայացրել Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի, «Մուլտի Գրանդ» (Multi Grand) հյուրանոցի, «Մուլտի Ռեստ Հաուս» (Multi Rest House) հյուրանոցի (Ծաղկաձոր), «Մուլտի Վելնես» (Multi Wellness) մարզաառողջարանային համալիրի աշխատակիցները՝ հայտարարելով, որ պարապուրդի պատճառով զրկված են իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Անցյալ շաբաթ մի քանի օրով կասեցվել էր հոլդինգի կազմի մեջ մտնող «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը։ Ձեռնարկությունը չէր աշխատում հուլիսի 6-ից, իսկ հուլիսի 10-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց արտադրական գործընթացի վերսկսման մասին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» առաջիկայում կդառնա պետական, կնշանակվի գործարանի պետական կառավարիչ։