Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«Թեղուտ» ՓԲԸ–ն Հայաստանում 338 մլն դոլար է ներդնում 28 տարվա ընթացքում

28.02.2013, 18:38
«Թեղուտ» ՓԲԸ–ն Հայաստանում 338 մլն դոլար է ներդնում 28 տարվա ընթացքում, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հինգշաբթի կառավարության նիստում։
«Թեղուտ» ՓԲԸ–ն Հայաստանում 338 մլն դոլար է ներդնում 28 տարվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «Թեղուտ» ՓԲԸ–ն Հայաստանում 338 մլն դոլար է ներդնում 28 տարվա ընթացքում, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հինգշաբթի կառավարության նիստում։
Նախարարի խոսքով` միայն 132 մլն դոլար կուղղվի սարքավորումների ձեռք բերմանը և գործարանի կառուցմանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի համաձայն 2013 թ. մարտի 1-ից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. մարտի 1-ը։

Դավթյանը նշեց, որ ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը նախատեսում է ձեռք բերել 2.7 մլրդ դրամի սարքավորում, որի համար էլ տրվել է ԱԱՀ-ի հետաձգման թույլտվությունը։

Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ 2009 թվականի ապրիլին վերանայված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն` երեք տարով հետաձգվում է ԱԱՀ վճարումն այն ընկերությունների համար, որոնք Հայաստան են ներկրում ավելի քան 300 մլն դրամի նոր տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ, ինչպես նաև այն ձեռնարկությունների համար, որոնց ներդրումային փաթեթը գերազանցում է նշված գումարը։

«Թեղուտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղնձամոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։

Հանքավայրում նախագծի շրջանակներում կկառուցվի տարեկան 83.7 հազար տոննա առավելագույն հզորությամբ պղնձի և 1.6 հազար տոննա առավելագույն հզորությամբ  մոլիբդենային խտանյութի լեռնահարստացման կոմբինատ։-0-