Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

The Coffee բրազիլական ցանցի առաջին սրճարանը հոկտեմբերին կբացվի Հայաստանում

09.09.2024, 15:53
The Coffee բրազիլական ցանցը հայտարարել է, որ առաջիկայում մասնաճյուղեր կբացի Հայաստանում, Պուերտո Ռիկոյում, Մալայզիայում, Ավստրալիայում և Կանադայում
The Coffee բրազիլական ցանցի առաջին սրճարանը հոկտեմբերին կբացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ The Coffee բրազիլական ցանցը հայտարարել է, որ առաջիկայում մասնաճյուղեր կբացի Հայաստանում, Պուերտո Ռիկոյում, Մալայզիայում, Ավստրալիայում և Կանադայում ընդլայմանն ուղղված միջազգային արշավի շրջանակում, հաղորդում է World Coffee Portal–ը։

Կուրիտիբեում գործող սրճարանների ցանցը հայտարարել է, որ հոկտեմբերին կբացի սեփական հաստատությունը Հայաստանում:

Մինչև 2024թ․–ի վերջ The Coffee-ը նախատեսում է սրճարաններ բացել Սիդնեյում և Տորոնտոյում: Երկարաժամկետ թիրախների թվում են նաև Սալվադորը, Գվատեմալան և Իտալիան:

Ցանցի պլանների մասին

2018թ․–ին հիմնադրված The Coffee ընկերությունը վերջին 12 ամսում մեծացրել է վաճառքի միջազգայի կետերի թվի աճը, այդ թվում՝ Չիլիում, Մեքսիկայում, Թաիլանդում, ԱՄԷ–ում և Ավստրիայում։ Այս պահին փոքր ձևաչափի սրճարանների ցանցը ներկայացված է 10 շուկաներում Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում։

Սան Պաուլոյում գտնվող CapSur և Monashees վենչուրային ընկերությունների աջակցությամբ՝ The Coffee-ն վերջին երկու տարվա ընթացքում գրավել է 17,5 միլիոն դոլար՝ միջազգային ընդլայնումը ֆինանսավորելու համար։

The Coffee-ն ներկայումս օգտագործում է ուղղակի ֆրանշիզայի մոդելը Բրազիլիայում և Եվրոպայում, ինչպես նաև մաստեր–ֆրանշիզայի մոդելը մնացած Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Ասիայում: Ցանցը նախատեսում է 2028 թվականին Բրազիլիայի սահմաններից դուրս բացել ավելի քան 1000 խանութ։