Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎՏԲ–Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները

13.04.2018, 16:23
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ–Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ունիվերսալ» սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.

·         վարկի առավելագույն գումար` ամսական եկամատի մինչև 12-պատիկը

·         տոկոսադրույք` սկսած 12%-ից

·         վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:

«Ունիվերսալ» վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:

Վարկի համար կաող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):

«Ունիվերսալ» վարկերի մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-