Վարկային միջոցների անհասանելիությունն ու հարկային վարչարարության անկատարությունը խոչընդոտում են ՓՄՁ զարգացումը Հայաստանում
18.09.2013,
16:37
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները մեծ դժվարություններ ունեն, որոնք կապված են վարկային միջոցների դժվար հասանելիության, ինչպես նաև հարկային վարչարարության համակարգի խնդիրների հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները մեծ դժվարություններ ունեն, որոնք կապված են վարկային միջոցների դժվար հասանելիության, ինչպես նաև հարկային վարչարարության համակարգի խնդիրների հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։
«ՓՄՁ սուբյեկտները խնդիրներ են ունենում ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ դրամավարկային քաղաքականության շրջանակում։ Պարզ ասած` խնդիրներ կան ինչպես վարկային միջոցների ներգրավման մասով, այնպես էլ` հարկային վարչարարության ոլորտում»,– ասաց նա։
Ըստ Գևորգյանի, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սկսնակ գործարարներն այսօր դժվարություններ ունեն ֆինանսական միջոցների ներգրավման հարցում։
«Հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված Ազգային կենտրոնի գործունեությունը` հատուկ ծրագրի շրջանակում, որը տարեկան 200–300 սկսնակ գործարարների հնարավորություն է ընձեռում ֆինանսական միջոցներ ներգրավել հայկական շուկայի համար բավական հասանելի պայմաններով, երկարատև ժամկետով և առանց գրավի»,– նշեց նա։
ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրենն ավելացրեց, որ գործարարների համար խոչընդոտ է հանդիսանում նաև վարկերի բարձր տոկոսադրույքները և ցանկալի է, որ բանկերը վարկային պրոդուկտի ավելի լայն շրջանակ տրամադրեն։
Ինչ վերաբերում է հարկային օրենսդրությանը, ապա ինչպես ընդգծեց Գևորգյանը, անմիջապես օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներն այդքան էլ էական չեն, որքան հարկային վարչարարության ընթացքում առաջացած դժվարությունները, մասնավորապես` կոռուպցիան։
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում ՓՄՁ զարգացմանը խոչընդոտում է գործարարների ոչ բավարար իրազեկվածությունը հարկային օրենսդրության փոփոխությունների, իրենց իրավունքների և պարտավորությունների մասին։
«Այդ առումով պետության կարևորագույն խնդիրն այնպիսի գործիքի ձևավորումն է, որը թույլ կտա մշտապես տեղյակ պահել գործարարներին օրենսդրության փոփոխությունների մասին»,– ամփոփեց նա։
ՀԳՀՄ տվյալով` Հայաստանում ՓՄՁ վարկավորման ծավալը 2012 թվականին կազմել է մոտ 15 մլն դոլար, միաժամանակ 2001-2002 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 30-40 մլն դոլար, իսկ 2007-2008 թվականներին` մոտ 20 մլն դոլար։
Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, 2007-2012 թվականին Հայաստանի փոքր և միջին բիզնեսի խթանմանը հատկացվել է մոտ 98 մլրդ դրամ։ 2013 թվականին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ՓՄՁ վարկավորման հիմնադրամի կողմից հատկացված միջոցների ծավալը կազմում է մոտ 778 մլն դրամ։ Բացի Հիմնադրամի` փոքր և միջին բիզնեսի օժանդակությունը, 2013 թվականին ծրագրվում էր 6.6 մլրդ դրամ հատկացնել «ՓՄՁ Ավանդներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից, և 150 մլն դրամ` պետբյուջեից։ -0-