Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Որ դեպքում կառավարությունը բիզնեսին կազատի մաքսազերծման վճարներից․ Պապոյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

Երեկ, 12:26
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է մաքսատուրքի արտոնության ծրագրին և հայտնել, թե որ դեպքում է կառավարությունը ազատում գործարարներին մաքսատուրքի վճարման պարտավորությունից. ՎԻԴԵՈ
Որ դեպքում կառավարությունը բիզնեսին կազատի մաքսազերծման վճարներից․ Պապոյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի/ԱՌԿԱ/ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մաքսատուրքի արտոնության ծրագրին և հայտնել, թե որ դեպքում է կառավարությունը ազատում գործարարներին մաքսատուրքի վճարման պարտավորությունից։

«Այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ 3-րդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից», - ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել, և ստեղծվել է 3405 աշխատատեղ։

«ՀՀ Կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած՝ առանց բացառության», - շեշտել է նախարարը:

Պապոյանը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում 100 մլն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել:

Նրա խոսքով՝ այս գումարից 1 մլն 200 հազար դոլարը պետք է ՀՀ պետական բյուջե մտներ, և 99 մլն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց կառավարությունը նախընտրել է, որ 100 մլն 500 հազարը մնար ՀՀ-ում, և ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը:

Նախարարը կոչ է արել այդպիսի նախաձեռնությունների առկայության դեպքում դիմել՝ կրկին հիշեցնելով, որ կառավարությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին։