ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2013թ.-ին գործարկել միջազգային ֆոկտորինգի ծառայություններ և մտնել ագրոհատվածի միկրովարկավորման հատված
23.11.2012,
16:44
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2013թ.-ին միջազգային ֆակտորինգն արդյունաբերական շահագործման հանձնել և այն առաջարկել իր հաճախորդներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալությնա հարցին:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2013թ.-ին միջազգային ֆակտորինգն արդյունաբերական շահագործման հանձնել և այն առաջարկել իր հաճախորդներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալությնա հարցին:
Միաժամանակ նա նշեց, որ կորպորատիվ վարկավորման հարցում բանկն աշխատում է բոլոր բնագավառներում, այդ թվում գյուղատնտեսական արտադրողների հետ՝ ինչպես վերամշակման ուղղությամբ, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների միջոցով:
«Կորպորատիվ վարկավորման գործում մեր աշխատանքը կհանգի նրան, որ մենք կբարելավենք մեր արտադրանքները և տեխնոլոգիաները, այդ թվում հատկացնել այնպիսի արտադրանք, որոնք կօգնեն հայ արտահանողներին աշխատել ԱՊՀ –ի շուկաների հետ՝ այդ թվում Ռուսաստանի»,- ասաց նա:
Գլխավոր տնօրենը նշեց նաև, որ մեծածախ վարկավորման հարցում բանկը ներկա է գրեթե բոլոր հատվածներում, բացառությամբ մարզերի գյուղատնտեսական արտադրաքն արտադրողների միկրովարկավորումը:
«Այժմ մենք ծրագիր ենք մշակում, և ես կարծում եմ, որ 2013թ.-ի երկրորդ եռամսյակում մենք հաստատ կկարողանանք մտնել այդ հատված և շատ լուրջ մրցակցություն ստեղծել այն բանկերին և վարկային կազմակերպություններին, որոնք պատմականորեն աշխատում են այդ հատվածում»- տեղեկացրեց Գուսևը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—