ՎՏԲ խումբը 2013 թ.–ից կառավարման մոդելը կփոխարինի մանրածախ բիզնեսով. Զադորնով
27.09.2012,
19:36
ՎՏԲ խումբը հաջորդ տարվանից սկզբունքորեն կփոխի կառավարման մոդելը մանրածախ բիզնեսով, հինգշաբթի ասաց ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամուրջի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ խումբը հաջորդ տարվանից սկզբունքորեն կփոխի կառավարման մոդելը մանրածախ բիզնեսով, հինգշաբթի ասաց ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամուրջի ժամանակ:
«Անցնելով ծրագրերի գործարկումը, 2010-2011 թվականներին պրոդուկտային մոդելների, վաճառքների մոդելների, ԱՊՀ տարածքում տեխնոլոգիաների փորձարկումը` մենք հետագայում ավելի լուրջ կառավարչային բիզնես–խնդիրներ ենք դնում»,– ասաց նա։
Զադորնովը պարզաբանեց, որ ՎՏԲ խումբը փոխարինում է կառավարման համակարգը, որի հիմնական ուղղություններից մեկը մանրածախ բիզնեսն է։
Ըստ նրա` դա նշանակում է, որ ՎՏԲ24–ի, այդ թվում` ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարության, բոլոր մենեջերների համար ամբողջ բիզնես գծի ֆինանսական արդյունքը կդառնա առանցքային ցուցանիշներից մեկը, որով կգնահատվի այդ մենեջերը և կստանա իր եռամսյակային և տարեկան բոնուսները։
«Կլինի միասնական բիզնես–ծրագիր մանրածախ բիզնես գծով, որը եռամսյակը մեկ կստուգվի, կլինի միասնական ֆինանսական արդյունք, որի համար կաշխատեն մանրածախ բիզնեսի պատասխանատու մենեջերները և ՎՏԲ բոլոր բանկերի ղեվակարները Ռուսաստանում և ներկայացվածության երկրներում»,– ասաց նա։
Զադորնովն ընդգծեց, որ նախապատրաստական փուլը բավականին հաջող է անցել` կառավարման նոր մոդելի գործարկման և ԱՊՀ տարածքում գործունեության գնահատման համար։ -0-