Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎՏԲ-ն բարձր է գնահատում Հայաստանի բանկային և բիզնեսի օրենսդրությունը

23.11.2012, 16:56
ՎՏԲ24 բանկի փոխնախագահ, ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը բարձր է գնահատել Հայաստանի բանկային և բիզնեսի օրենսդրությունը:
ՎՏԲ-ն բարձր է գնահատում Հայաստանի բանկային և բիզնեսի օրենսդրությունը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ24 բանկի փոխնախագահ, ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը բարձր է գնահատել Հայաստանի բանկային և բիզնեսի օրենսդրությունը:

«Մեզ ուրախացնում է բանկային և բիզնեսի օրենսդրության առումով իրավիճակը Հայաստանում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ շատ այլ երկրներում մենք բախվում ենք բիզնեսի վարման առավել պակաս կանխատեսելի պայմանների հետ»,- ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց նա: 

Միաժամանակ Սմակովն ընդգծեց, որ պետք է գնահատել հանրապետության ղեկավարության՝ կառավարության և Կենտրոնական բանկի, ներդրումը բանկային բիզնեսի համար բարեբեր հող ստեղծելու հարցում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մեծ ջանքեր են գործադրում բանկային համակարգի զարգացման համար:

«Դա շատ կարևոր է, մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ տնտեսությունն ընդհանուր առմամբ, համաշխարհայինը, և բանկային հատվածը, այդ թվում` Հայաստանում, գտնվում է սրընթաց շարժման գոտում: 3-5 տարվա համար ռազմավարական նախագծում չկա, 2009-2011թթ.-ից կուտակված խնդիրների կույտ կա: Եվ այն համախմբված դիրքորոշումը, որն առկա է Հայաստանի բանկերի միությունում, թույլ է տալիս լուծել դա»,- ասաց նա:

Միաժամանակ Գուսևն ավելացրեց, որ ՀԲՄ-ի այդ դիրքորոշումը թույլ է տալիս Հայաստանի բոլոր բանկերին լուծել բարդ խնդիրները և դրանց նկատմամբ համախմբված մոտեցումներ գտնել:

«ԿԲ-ի և Բանկերի միության համախմբված գործողությունն օգնում է այդ երկրում զարգացնել բիզնեսը»,- ընդգծեց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—