Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՎՏԲ–Հայաստան Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը 2012թ.–ին շուրջ 86.2 մլրդ դրամ է կազմել

30.04.2013, 14:57
ՎՏԲ–Հայաստան Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը, տարեկան ստուգված արդյունքների համաձայն, կազմել է 86 154 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը, տարեկան ստուգված արդյունքների համաձայն, կազմել է 86 154 մլն դրամ։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Բանկի մամուլի ծառայությունից, այդ ցուցանիշն ապահովվել բիզնես–պլանի` խոշոր և միջին վարկային պորտֆելի 102.2% կատարման շնորհիվ ։

ՎՏԲ–Հայաստան Բանկը երեքշաբթի ներկայացրել է 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

Մամուլի ծառայության տվյալներով, Բանկը սպասարկում է կորպորատիվ հաճախորդների բոլոր կատեգորիաները` նրանց բանկային ծառայությունների ողջ փաթեթը տրամադրելով Հայաստանի ողջ տարածքով։

«ՎՏԲ–Հայաստան Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է հաճախորդների բիզնեսի առանձնահատկությամբ պայմանավորված բանկային պրոդուկտներ և ծառայություններ` ապահովելով անցկացվող օպերացիաների բարձր աստիճանի հուսալիություն»,– նշվում է հաղորդագրությունում։
 
Հաղորդագրության համաձայն, բանկը շարունակում է հայկական տնտեսության կարևորագույն հատվածների օժանդակությունը` աջակցելով Հայաստանում խոշոր և միջին բիզնեսի զարգացմանը։

«Բանկի կորպորատիվ հաճախորդների թվում են` ճյուղերի առաջատարներ, ինչպես նաև իրենց բիզնեսի շրջանակներն ընդլայնող կազմակերպություններ ապահովագրության, շինարարության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թեթև և ծանր արդյունաբերության, լեռնահանքային մետաղագործության, սննդի և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում»,– ասվում է հաղորդակցությունում։

2012 թվականին կատարած լուրջ գործարքների թվում հարկ է նշել «Էկոտոմատո» ՓԲԸ–ի հետ 10 մլն դոլարի, «Մավաս Գրուպ» ՍՊԸ–ի հետ 8 մլն դոլարի, «Նռնենի» ՍՊԸ–ի հետ 2.7 մլն դոլարի, «Պենսիոն Հյուրանոց» ՍՊԸ–ի հետ 8 մլն դոլարի ներդրումային գործարքները։ Նաև մնացած խոշոր գործարքներն այնպիսի ընկերությունների հետ, ինչպես «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ–ի, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ–ի, «Լոգիկոն դիվելըփմենթ» ՍՊԸ–ի հետ գործարքները։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-