Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎԶԵԲ-ը հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 30 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրի ՓՄԲ-ի համար

17.07.2012, 16:26
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 30 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 30 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը։

Վարկը հատկացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հնարավորությունների ընդլայնման համար` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով քաղաքային և գյուղական շրջաններում, որտեղ մեծ է ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման պահանջարկը։

30 մլն դրամի համարժեք դրամային վարկը բաղկացած է երկու մասերից՝ 15 մլն դրամը կհատկացվի ՎԶԵԲ-ի սեփական միջոցներից, իսկ մնացած 15 մլն դոլարի համարժեք դրամը կսինդիկացվի FMO (Նիդեռլանդների ֆինանսական զարգացման ընկերություն, Զարգացման համաշխարհային բանկ)
կողմից։

«Ծրագիրը ՄՓՄԲ-ին ավելի երկարաժամկետ ֆինանսավորում կհատկացնի ազգային արժույթով այն շուկայում, որտեղ գերակշռում են արտարժութային վարկերը։ Այն նաև ցույց կտա, թե սինդիկացված վարկերի շուկան կարող է հասանելի լինել հայկական ֆինանսական ինստիտուտների համար, չնայած շուկայի ներկայիս փոփոխություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996 թվականին: 2006թ.-ին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրքեր Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսին են ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերով կատարված գործարքների շրջանառությամբ: –0-