Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+12

Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում

27.09.2014, 17:27
Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին:

Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին:

ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա  նախապես հայտարարած ցուցանիշը:     

Այս տարի ընկերությունը  նախատեսել է մթերել 37 հազ. տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի մթերման աննախադեպ ծավալը:

Մթերվող խաղողի  1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:

Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող: 

Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակգործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն Հայաստանի Հանրապետության խոշոր  հարկատուներից մեկն է և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը:

1999 թվականին  Երևանի կոնյակի գործարանը մտել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համա-առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:-0-