#ՄԹԵՐՈՒՄ
Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում
Երևանի կոնյակի գործարանը ավարտել է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին:Հայաստանում խաղողի մթերումը 2013 թ.–ին ավելացել է 10 տոկոսով` հասնելով 166,5 հազար տոննայի. Խաղողագործների միության ղեկավար
2013 թ.–ին Հայաստանում մթերվել է 166,5 հազար տոննա խաղողի տեխնիկական տեսակ, ինչը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ԵԿԳ-ն ավարտում է խաղողի մթերումն Արարատյան դաշտավայրում, արդեն մթերվել է 33 298 տոննա
Երևանի կոնյակի գործարանն ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տոննա խաղող, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:Հայաստանը մթերման շրջանի երկրորդ կեսում 18200 տոննա ծիրան է արտահանել
Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը մթերման շրջանի երկրորդ կեսին աճել է 44 տոկոսով` կազմելով 18200 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12630 տոննայի դիմաց, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։Խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ընկերությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ. փոխնախարար
Մատակարարված խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ձեռնարկությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:Նորություններ 1 - 20 of 21
First | Prev. | 1 2 | Next | Last