Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

2015 թ.–ին Հայաստանում շուրջ 210 հազար տոննա խաղող է մթերվել

28.10.2015, 17:26
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները մթերել են 210 հազար տոննա խաղող 2015 թվականին հավաքած 300-320 հազար տոննայից, հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչյա Բերբերյանը։
2015 թ.–ին Հայաստանում շուրջ 210 հազար տոննա խաղող է մթերվել
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական տվյալներով, Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները մթերել են 210 հազար տոննա խաղող 2015 թվականին հավաքած 300-320 հազար տոննայից, հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչյա Բերբերյանը։

Ըստ նրա, իրացված խաղողի համար գյուղացիներին միջոցների փոխանցումը շարունակում է արդիական մնալ։ «Հաճախ ձեռնարկությունները խոստանում են վճարել առաջիկա երկու–երեք ամիսներին։ Առանց այդ խնդրի լուծման գյուղացիները դժվարություններ կունենան գարնանը»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բերբերյանը։

Եվս մեկ խնդիր էլ, ըստ նրա, այն է, որ հայկական գինիներն արտաքին շուկաներում, մասնավորապես, ռուսական շուկայում, բուլղարականից և չիլիականից թանկ են։

Նա ավելացրեց նաև, որ այս տարի կպահեստավորվի 30 հազար տոննա սեղանի խաղող։ «Դա նշանակում է, որ ձմռանը խաղողը կարժենա 500 դրամ նախորդ տարիների 1000-1500 դրամի դիմաց»,– ասաց Բերբերյանը։ -0-