Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

«Ապարան» խմելու ջրում խախտումներ չեն հայտնաբերվել

04.07.2014, 19:43
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ «Ապարան» խմելու ջրում խախտումներ չեն հայտնաբերվել։
 «Ապարան» խմելու ջրում խախտումներ չեն հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ «Ապարան» խմելու ջրում խախտումներ չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ռոսկոնտրոլի» փորձագետները հայտնի ընկերությունների արտադրած խմելու ջրի լաբորատոր հետազոտություն են անցկացրել, դրանց թվում է եղել նաև հայկական «Ապարան» ջուրը», որի հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ միկրոօրգանիզմների քանակը 3.5 անգամ, իսկ նիտրատների քանակը 2 անգամ շատ է բարձր դասի ջրի համար սահմանված նորմից։

«Ի պատասխան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանված, «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Ապարան» խմելու ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նորմատիվային պահանջներից շեղումներ միկոօրգանիզմների և նիտրատների մասով, հայտնում ենք, որ տեղեկատվության ստացման իսկ օրը «Ապարան» խմելու ջրի արտահանված խմբաքանակից և մեկ այլ խմբաքանակից արվել են նմուշառումներ մանրէաբանական, ամոնիումի աղերի, նիտրատների առկայությունը և անվտանգության ցուցանիշներով հետազոտելու համար, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի փորձարկման 03.07.2014 թ. արձանագրությունների` «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է  2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր», Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, «Որակի հսկողություն»  N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով նախատեսված պահանջներին:-0-