Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճար

17.11.2025, 13:30
Յունիբանկի Visa թվային քարտերը դարձել են անվճար ռեզիդենտ հաճախորդների համար
Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճար

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի Visa թվային քարտերը դարձել են անվճար ռեզիդենտ հաճախորդների համար: Թվային քարտն ակնթարթորեն կարելի է ստեղծել UNIMobile հավելվածի միջոցով՝ պարզապես ընտրելով նախընտրած դիզայնը և արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Թողարկումից անմիջապես հետո քարտը հասանելի է դառնում առցանց վճարումների և փոխանցումների համար, այն նաև կարող է կցվել Apple Pay-ին և Google Pay-ին՝ անհպում վճարումների համար:
 
Թվային քարտը կարելի է համալրել ցանկացած պահի՝ այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով:
 
Visa Digital քարտերը կոչված են անկանխիկ վճարումն առավել հեշտ և հարմարավետ դարձնելու: Դրանք հարմար են օգտագործման համար, ապահով են և միշտ հասանելի են հեռախոսում:

Թվային քարտը հատկապես հարմար է նրանց, ովքեր հաճախ են առցանց գնումներ կատարում արտասահմանյան կայքերից և անվտանգության ապահովման նպատակով նախընտրում են վճարումները կատարել առանձին քարտով:
 
Յունիբանկը հետևողական կերպով զարգացնում է թվային ծառայությունները և ժամանակակից սպասարկումը ՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հարմար և անվտանգ: Թվային քարտերի առաջմղումը և դրանց մատչելիության բարձրացումը նաև աջակցում է բանկի ESG՝ «կանաչ» օրակարգին, քանի որ թվային լուծումներին անցումն օգնում է կրճատել պլաստիկի օգտագործումն ու նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: