Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Բիզնեսի գրանցումը սեփական գործ սկսելու առաջին քայլն է։ Սակայն սկսնակ ձեռնարկատերերը հաճախ բախվում են մի շարք հարցերի՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որքան ժամանակ կպահանջվի գրանցման համար և ինչպես կազմակերպել բանկային սպասարկումը։
Յունիբանկի հետ բիզնես սկսելը դարձել է արագ և հեշտ: Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Նոր ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սեփական գործ սկսել՝ առանց ժամանակի կորստի։
Ծառայության շրջանակում հնարավոր է գրանցել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ տիպային և ոչ տիպային կանոնադրություններով, ինչպես նաև կատարել փոփոխություններ գրանցման տվյալներում՝ թարմացնել անձնագրային տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և այլ տեղեկությունները։
Ձեռնարկատերերին տրամադրվում է համալիր աջակցություն՝ փաստաթղթերի ներկայացումից և ընկերության գրանցումից մինչև բանկային հաշվի բացում և անհրաժեշտ ծառայությունների մատուցում:
Հաճախորդներին առաջարկվում է բիզնես քարտ, իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելված և «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ, էքվայրինգի ծառայություններ՝ շարժական և վիրտուալ POS տերմինալների անվճար տրամադրմամբ, ինչպես նաև շահավետ պայմաններ աշխատավարձային նախագծերի շրջանակում։
Գործընթացը կազմակերպված է այնպես, որ հաճախորդը նվազագույն ժամանակ ծախսի և կարողանա կենտրոնանալ իր բիզնեսի զարգացման վրա։
Բիզնեսի գրանցման ծառայության գործարկումը դարձավ Յունիբանկի ռազմավարության իրականացման հերթական քայլը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ու հաճախորդների համար ժամանակակից ու հարմար լուծումների տրամադրմանը:
Այժմ ամբողջ գործընթացը՝ ընկերության գրանցումից մինչև բանկային ծառայությունների մատուցումը, կարելի է կազմակերպել մեկ վայրում՝ մասնագիտական ուղեկցությամբ։ Գրանցման ծառայությունը հասանելի է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար: