Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Զարգացման Հայկական Բանկն առանց կանխավճարի հիփոթեքային վարկ է առաջարկում

08.05.2012, 10:18
Զարգացման Հայկական Բանկը հաճախորդներին առաջարկում է նոր հիփոթեքային վարկատեսակ` «Հիփոթեքային վարկ» առանց կանխավճարի, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:
Զարգացման Հայկական Բանկն առանց կանխավճարի հիփոթեքային վարկ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման Հայկական Բանկը հաճախորդներին առաջարկում է նոր հիփոթեքային վարկատեսակ` «Հիփոթեքային վարկ» առանց կանխավճարի, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բանկի առաջարկած հիփոթեքային վարկերից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի: Վարկը լրացուցիչ գրավի առկայության պարագայում հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք առանց կանխավճարի` ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի  գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով: Առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, մինչև 100 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-18%:     

Ընդ որում` վարկ/գրավ (ձեռք բերվող անշարժ գույք և լրացուցիչ անշարժ գույք) առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:

«Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: ($1 – 392.56 դրամ է) —0–