«Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքները
23.10.2012,
13:25
«Զվարթնոց» օդանավակայանը առավոտից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքները կուտակված պարտքերի պատճառով, հայտնում է «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանը առավոտից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքները կուտակված պարտքերի պատճառով, հայտնում է «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
Ըստ նրա, օդանավակայանին ունեցած պարտքը կազմում է 3.3 մլն դոլար, իսկ պայմանագրի համաձայն, այն չպետք է գերազանցի 2 մլն 360 հազար դոլարը։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից, «Զվարթնոցը» հոկտեմբերի ընթացքում «Արմավիայի» թռիչքները դադարեցնում է արդեն հինգերորդ անգամ։
Օդանավակայանի և «Արմավիայի» միջև վեճեր եղել են նաև նախկինում: Մասնավորապես, 2012 թվականի մարտի 6–ին ավիաընկերությունը հայտարարել էր անժամկետ գործադուլի մասին` բացատրելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած սպասարկման գները շատ բարձր են։ «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն իր հերթին մերժել էր ավիաընկերության պահանջները։
Այնուհետև երկու ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն, ավիաընկերությունը պարտավորվեց մարել 5.3 միլիոն եվրոյի վեցամսյա պարտքը։ Օդանավակայանն «Արմավիայի» պահանջով նաև հատուկ սակագներ է սահմանել, որոնք կգործեն մեկ տարվա ընթացքում։
Սեպտեմբերի 20–ին ավիաընկերության չվերթերը կրկին դադարեցվել են պարտքերը չվճարելու համար։ Սակայն սեպտեմբերի 21–ին օդանավակայանը կրկին վերականգնել է թռիչքների սպասարկումն ազգային տոնի` Հայաստանի անկախության օրվա առիթով։ Իսկ սեպտեմբերի 24–ին «Արմավիան» մարել է պարտքի մի մասը։
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—