Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%

04.02.2025, 12:41
Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 14-րդ անընդմեջ նվազումն է՝ սկսած 2023 թվականի հունիսից
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 4–ի նիստի ժամանակի իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %։

Իջեցվել են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 % և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 14-րդ անընդմեջ նվազումն է՝ սկսած 2023 թվականի հունիսից։

Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցվել է մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 9,75 տոկոս, հոկտեմբերի 31-ին՝ 9,5 տոկոս, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9,25%, 2024 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 8,75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին` մինչև 8%, հուլիսի 30-ին` մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին` մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին` մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին` մինչև 7%: