Հայաստանում ներքին ապրանքաշրջանառությունը 10 ամսում հասել է գրեթե 5 տրլն դրամի՝ 18.8% աճով
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 4 990 023,3 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18,8%-ով։ Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, 2024թ հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 571 561,5 մլն դրամ, 2023թ հոկտեմբերի համեմատ՝ 13,7%, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,1%։
Մեծածախ առևտրի շրջանառությունը, 10 ամիսների ընդհանուր ծավալից, կազմել է 3 281,425,2 մլն դրամ (մասնաբաժինը` 65,8%, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 26,3%), մանրածախ առևտրի շրջանառությունը` 1 512,130,2 մլն դրամ (մասնաբաժինը` 30,3%, աճը՝ 8,5%), իսկ ավտոմեքենաների առևտրաշրջանառությունը՝ 196 467,9 մլն դրամ (մասնաբաժինը՝ 3,9%, անկումը՝ 6,3%)։
Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութների տեսակարար կշիռը (մանրածախ ընդհանուր շրջանառության 83,6%-ը) կազմում է 1 263,911,7 մլն դրամ (աճը՝ 10,8%), սպառողական ապրանքների շուկաներինը(3,6%)՝ 53 703,3 մլն դրամ (աճը՝ 2,5%), կրպակներինը (1.2%)՝ 18 227.0 մլն դրամ (0.6%), գյուղատնտեսական ապրանքների շուկաներինը (0.8%)՝ 12 774.0 մլն դրամ (անկումը՝ 6.1%), և առևտրի այլ ապրանքներինը (10.8%)՝ 3.1 մլն դրամ (անկումը՝ 3.1%)։