Հայաստանի բյուջեի ավելցուկը սեպտեմբերին կազմել է 11,6մլրդ դրամ, ինչի արդյունքում պակասուրդը կազմել է ՀՆԱ–ի 0,7%–ը․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բյուջեի ավելցուկը սեպտեմբերին կազմել է 11,6մլրդ դրամ, ինչի արդյունքում համախառն պակասուրդը կազմել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ–ի 0,7%–ը։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2024» ամփոփագրում։
«Անվանական արտահայտմամբ հարկային մուտքերը, այդ թվում՝ հիփոթեքի գծով եկամտահարկը, սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 12,1%–ով։ Դա հիմնականում պայմանավորված է եկամտահարկի (11,5%–ով), էկոլոգիական հարկի (39,6%-ով) և շահութահարկի (14,2%–ով) մուտքերի աճով։ ԱԱՀ–ն համեստ աճ է գրանցել՝ 3,9% (տարեկան կտրվածքով)», – նշվում է ուսումնասիրության մեջ։
ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր ծախսերը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,6%–ով, հիմնականում պաշտպանական ծախսերի աճի հաշվին (44%–ով) և փախստականների աջակցման հաշվին (55%-ով)։
Միաժամանակ կապիտալ ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 7,4%–ով օգոստոսին գրանցված 0,5%–անոց նվազումից հետո։
«Դա հանգեցրեց, որ բյուջեի պակասուրդը 2024թ․–ի հունվար–սեպտեմբերին կազմեց 73մլր դրամ՝ 2023թ․–ի հունվար–սեպտեմբերին գրանցված 74,6մլրդ դրամ ավելցուկի համեմատ», – նշվում է ուսումնասիրության մեջ ($1 - 389.45 դրամ)։