Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում հունվարին 12–ամսյա գնաճը գրանցվել է 1,7%–ի սահմանում, ամսվա ընթացքում գներն աճել են 1,4%–ով

07.02.2025, 16:48
2024 թվականի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 2,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2,7%-ով
Հայաստանում հունվարին 12–ամսյա գնաճը գրանցվել է 1,7%–ի սահմանում, ամսվա ընթացքում գներն աճել են 1,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, արձանագրվել է 1.7% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով գներն աճել են 1.4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) զեկույցի տվյալները։

Ըստ ԱՎԾ–ի, 2024 թվականի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 2,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2,7%-ով։

Ալկոհոլն ու ծխախոտը հունվարին մեկ տարվա ընթացքում թանկացել են 3,7%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 0,2%-ով։ Հագուստի և կոշկեղենի գները 2024 թվականի հունվարին նվազել են 2,6%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 0,4%), իսկ կոմունալ ծառայությունների գներն աճել են 0,4%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 1,3%)։ Տնային օգտագործման ապրանքները, կենցաղային տեխնիկան հունվարին, հունվարի համեմատ, էժանացել են 2,6%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,5%-ով։

Առողջապահության ոլորտում հունվարին գների աճը կազմել է 3,2% (ամսվա աճը՝ 0,2%), տրանսպորտում գրանցվել է 3,2% գների աճ (ամսվա ընթացքում՝ 1,4%), կապի ոլորտում աճը կազմել է 0,4% (ամսվա ընթացքում՝ 0%), հանգստի և մշակույթի ոլորտում հունվարին, հունվարի համեմատ, գրանցվել է 0,2% անկում (ամսվա կտրվածքով աճը՝ 0,4%)։ Կրթության ոլորտն աճել է 7,8%-ով (ամսվա ընթացքում՝ 0%), ռեստորանային և հյուրանոցային ոլորտը՝ 1,2%–ով (աճը՝ 0,3%)։ Տարբեր ապրանքների և ծառայությունների գծով տարվա ընթացքում գրանցվել է 1.2% անկում (ամսվա կտրվածքով՝ 0.7% աճ)։

Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2025 թվականի հունվարին գները, 2024 թվականի հունվարի համեմատ, նվազել են 1,5 տոկոսով, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 0,1 տոկոսով։

Բացի այդ, բնակչության համար ծառայությունների սակագների աճը 2025 թվականի հունվարին կազմել է 2,6%, իսկ ամսվա ընթացքում՝ 1,1%։

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,1 տոկոս։ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում, 2026 թվականին՝ 4,7-7 տոկոս, 2027 թվականին՝ 5-6,2 տոկոս: